Երևանում բացվեց հայ-լեհական բարեկամությանը և Պողոս Բ պապին նվիրված խաչքար

Առաջիկայում նմանատիպ խաչքար կտեղադրվի նաև Լեհաստանի Զաբժե քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է բացվել:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
Խաչքարը տեղադրվել է Փավստոս Բուզանդի փողոցում ի պատիվ Հովհաննես Պողոս Բ պապի` Հայաստան կատարած պատմական այցի 20-ամյակի, երբ երկիրը տոնում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ խաչքարը հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է:
«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում։ Հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել հարուստ մշակույթ և միաժամանակ նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հարստացմանը»,- ասաց Սինանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում կա լեհական համայնք, որը, չնայած սակավաթիվ լինելուն, զգալի դերակատարություն ունի պետության հասարակական կյանքում՝ յուրօրինակ կամուրջ հանդիսանալով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև:
Երևանում հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացումը
Սիմոնյանն ընդգծեց, որ խաչքարի բացումը հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է:
ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Լեհաստանի ազգային տոնի առթիվ
Լեհաստանի կառավարության սփյուռքի և արտերկրում լեհերի հարցերով լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ձիեջիչակն ընդգծեց, որ ինքը երջանիկ է գտնվել մի երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը և որն ավելի քան 20 տարի առաջ այցելել է Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն:
Յան Ձիեջիչակ
«Այն ժամանակ նա միացավ հայերին՝ աղոթք անելով Ցեղասպանության ժամանակ զոհված քրիստոնյաների համար», - ասաց նա:
Ձիեջիչակն ավելացրեց, որ նմանատիպ խաչքար շուտով կբացվի նաև Լեհաստանի Զաբժե քաղաքում։