ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում ենթադրյալ ռուս ցանցահենին բռնելու համար

Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Մատվեևը գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստանում է մինչև 10 մլն դոլար պարգև տալ նրան, ում հայտնած տեղեկությունը կօգնի ձերբակալել ռուսաստանցի Միխայիլ Մատվեևին, որն ԱՄՆ-ում կասկածվում է կիբեռշորթման մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մատվեևին մեղադրանքներ են առաջադրվել, նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել:
«Մենք Մատվեևի դեմ գործողություններ ենք ձեռնարկում ԱՄՆ իրավապահ մարմինների, մասնավոր ընկերությունների և ամբողջ աշխարհում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ կիբեռշորթմանը մասնակցելու համար», - նշված է փաստաթղթում:
ԱՄՆ-ում ՌԴ երկու քաղաքացու են կալանավորել
Մատվեևի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1992 թվականին, գրանցված է Կալինինգրադում և գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA:
Ըստ Պետդեպարտամենտի` Ռուսաստանն իբր անվտանգ հանգրվան է դարձել կիբեռհանցագործների համար, որոնք կարող են անպատիժ հաքերային գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի, նրա գործընկերների և դաշնակիցների դեմ:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում էին կիբեռհանցագործների դեմ պայքարում, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո դադարեցրին համագործակցությունը։