Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին. Թուրքիայի ԿԸՀ

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավարը հրապարակել է քվեարկության առաջին փուլի արդյունքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, այն կկայանա մայիսի 28-ին:
«Մեր կազմակերպությունը որոշել է, ստեղծված իրավիճակի հիման վրա, երբ ոչ մի թեկնածու չի հավաքում ձայների 50 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել կիրակի, մայիսի 28-ին։ Նման բան Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա»,-ասել է հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները մամուլի ասուլիսի ժամանակ։
Յեները նշել է, որ ժամը 15:15-ի դրությամբ (Երևանի ժամանակով 16:15) երկրի գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
Արտերկրում քվեարկած ընտրողների ավելի քան 35 հազար քվեաթերթիկների արդյունքները դեռ չեն հաշվարկվել։ Թուրքիայի ընտրատեղամասերի ձայների հաշվարկը 100 տոկոսով ավարտված է։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։