Մենք հարգում ենք ժողովրդի որոշումը. Էրդողանը` ընտրությունների երկրորդ փուլի մասին

Թուրքիայի առաջնորդը դեռ հավատում է ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Փայիփ Էրդողանը վստահ է, որ հաղթել է ընտրությունների առաջին փուլում` առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից 2,6 միլիոն ձայնով։ Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը` այս մասին Էրդողանը հայտարարել է գիշերը` իր աջակիցների առջև ելույթ ունենալով։
Նա ասել է, որ վստահ է` քվեաթերթիկների հաշվարկի վերջնական արդյունքում ձայների այս տարբերությունը մեծանալու է` հօգուտ իրենց։ Բայց եթե երկրորդ փուլ լինի, վստահ է` կրկին հաղթելու են։
«Եթե մեր ժողովուրդը որոշում է կայացրել երկրորդ փուլի օգտին, մենք կհարգենք այդ որոշումը»,– ասել է նա։
Թուրքիայի նախագահը նաև նշել է ընտրություններին մասնակցության ռեկորդային թիվը և շնորհակալություն հայտնել 27 մլն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 մլն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք թեկնածու՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը, որը Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն է, 74- ամյա Քըլըչդարօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածուն է, ինչպես նաև 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածուն: Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հանել էր իր թեկնածությունը։