Լուգանսկի կենտրոնում պայթյուն է որոտացել, տուժածներ կան. կադրեր

Պայթյունի վայրից ոչ հեռու գտնվում են ԼԺՀ կառավարության և խորհրդարանի շենքերը։
Sputnik
Լուգանսկի կենտրոնում՝ պետական հեռուստառադիոընկերությանը շատ մոտ տարածքում, պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնել է ԼԺՀ Հանրային պալատը։
Պայթյունի վայրից 500 մետր հեռավորության վրա են գտնվում կառավարության և խորհրդարանի շենքերը։
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի շտուրմանների ուսումնարանին
«Լուգանսկի Դեմեխինի փողոցում պայթյուն է որոտացել։ Տարածքը շրջափակված է։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - նշվում է հաղորդագրության մեջ։
Լուգանսկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է, որ պայթյունը որոտացել է պիկ ժամին, տուժածներ կան:
Ռուսական ՀՕՊ-ը «Storm Shadow» թևավոր հրթիռ է խոցել. ՌԴ ՊՆ