Խոշոր հրդեհ է բռնկվել Անթալիայի նավահանգստում. տեսանյութ

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են բազմաթիվ հրշեջ խմբեր և ուղղաթիռ։
Sputnik
Խոշոր հրդեհ է բռնկվել Անթալիայի (Թուրքիա) նավահանգստում գտնվող նավաշինարանում, հայտնում է DHA-ն։
Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է այսօր երեկոյան ազատ առևտրի գոտում։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։
Նավահանգստի տարբեր հատվածներից տեսանելի է հրդեհի սև ծուխը։
Թուրքիայի ՊՆ-ն փոխել է հաղորդագրության տեքստը. նավահանգստի հրդեհը դեռ չի մարվել
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են բազմաթիվ հրշեջ խմբեր և ուղղաթիռ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։