ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում 39–ամյա տղամարդը հոսանքահարվել է ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր` ժամը 18։40–ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի:
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, որն այսօր` ժամը 18:20-ի սահմաններում, Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է»,–գրում է կայքը:
Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։