Չինաստանը ՄԱԿ - ում հանդես է եկել հացահատիկի գործարքի կատարման հավասարակշռության օգտին

Ավելի վաղ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ «Սևծովյան նախաձեռնության» ռուսական մասը չի իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Չինաստանը կողմ է հացահատիկի գործարքի բոլոր կողմերի կատարման հավասարակշռության պահպանմանն ինչպես ուկրաինական հացահատիկի մատակարարումների, այնպես էլ ՌԴ–ի պարենամթերքի և պարարտանյութերի արտահանման մասով։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

«Չինաստանն աջակցում է հացահատիկի «Սևծովյան նախաձեռնության» և ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի հավասարակշռված և արդյունավետ իրականացմանը», - ասել է Չժան Ցզյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Պեկինը նաև աջակցում է ՄԱԿ-ին` ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանմանը խանգարող խոչընդոտների վերացման գործում:
Հացահատիկային գործարքի շրջանակում նավերի զննումը հետաձգվել է. ՄԱԿ
Ավելի վաղ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ գործարքի ռուսական մասը չի իրականացվում։ Մարտին Ռուսաստանը երկարաձգեց հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» 60 օրով՝ մինչև մայիսի18-ը։