Բելառուսի ՀՕՊ զորքերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության

Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի կենտրոնական հրամանատարական կետ այցելության ժամանակ զեկուցվել է, որ երկրի ՀՕՊ զորքերը մայիսի 13–ին բերվել են մարտական պատրաստության թիվ մեկ աստիճանի, հայտնում է БЕЛТА-ն:
«Ինչպես զեկուցել են նախագահին, մայիսի 13–ի միջադեպերից հետո զորքերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության աստիճանի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է երկրի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակի զարգացման հեռանկարները:
«Համառոտ։ Առանց ահաբեկումների: Այն մասին, թե ինչ է կատարվում, և թե ինչ ենք մենք սպասում կարճաժամկետ հեռանկարում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ պարզաբանելով, թե ինչպիսի զեկույց է ուզում լսել զորահրամանատարներից։
Զեկույցի ավարտին լրագրողներին մանրամասներ է փոխանցել Բելառուսի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատար Անդրեյ Լուկյանովիչը:
Շոյգուն Լուկաշենկոյի հետ կքննարկի Բելառուսում ՌԴ զինվորականների հետագա գտնվելու հարցը
Նա հայտարարել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո, որոնք տեղի են ունենում երկրի արևմտյան և հարավային սահմաններին, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների մարտական պատրաստության միջոցառումների հետ, ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:
«Այս պահին լրացուցիչ ուժեր և միջոցներ են ներգրավվում։ Մեզ մոտ ամեն օր հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է անցնում 750-1000 մարդ։ ՌԴ-ում տեղի ունեցած միջադեպերից հետո հերթապահ ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության։ Դրանք զենիթահրթիռային, ռադիոտեխնիկական զորքերն են և ավիացիան»,-պատմել է հրամանատարը։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ: Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։
Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայել
Տեղանքի նշված հատվածներում գործում են մեքենայացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ: