ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար

ՀՀ ԶՈւ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ՊՆ–ում բրիֆինգ է անցկացվել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար
Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար
Նշվել է, որ ՀՀ ԶՈւ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։
ՊՆ-ում բրիֆինգ է անցկացվել դեսպանությունների ռազմական կցորդների ու ԵՄ դիտորդների համար