Ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, մինչև մայիսի 15-ը՝ նաև մառախուղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, մինչև մայիսի 15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է օդերևութաբանների կանխատեսման մեջ։
Քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սերը պատերազմի ժամանակ․ Երևանում կայացել է «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան