ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։
«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի հաղթող Շեդիայի ներկայացուցիչ Լորենը
© AP Photo / Martin Meissner
Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու երկրորդ մասնակիցը մրցույթի պատմության մեջ, որ երկրորդ անգամ հաղթում է այն։
Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։
Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։
Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։
Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։