Մահացել է հայտնի լրագրող Էդուարդ Սագալաևը

Էդուարդ Սագալաևը TV-6 հեռուստաալիքի հիմնադիրներից է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. 76 տարեկան հասկաում մահացել է ՌԴ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաևը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ОРТ -ի գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին։
«Այո՛, նա այսօր մահացել է։ Հանկարծամահ է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Էդուարդ Սագալաևը TV -6 հեռուստաալիքի հիմնադիրներից է (հեռուստաալիքը աշխատել է 1993-ից 2002 թվականներին), Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, ՌԴ վաստակավոր լրագրող, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
Մահացել է «Убойная сила» ֆիլմի հայտնի դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը
Սագալաևը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 3-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
1967 թվականին ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հեռուստատեսություն է եկել 1975 թվականին։ 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության նախագահ։
1991-ի դեկտեմբերից մինչև 1992-ի հուլիսը լրագրողն աշխատել է որպես Ռուսաստանի Պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող «Օստանկինո» ընկերության նախագահի առաջին տեղակալ և գլխավոր տնօրեն:
Սագալաևը զբաղեցրել է Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնը 1995 թվականից։
Մահացել է հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը