Twitter-ը նոր գլխավոր տնօրեն ունի

Заставка Twitter на экране смартфона
Ձեռնարկատերն ավելի վաղ հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հաստատել է, որ NBC Universal մասս–մեդիա ընկերության նախկին թոփ-մենեջեր Լինդա Յակարինոն նշանակվել է Twitter-ի նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
«Ուրախ եմ ողջունել Լինդա Յակարինոյին որպես Twitter - ի նոր գործադիր տնօրեն», - գրել է Մասկը Twitter-ում:
Ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից:
Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Յակարինոն կզբաղեցնի Twitter սոցիալական ցանցի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Twitter–ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանց է։ Մասկը 2022 թվականի աշնանը վերջնականապես ավարտել է այն ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։