Լուգանսկում երկու պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի ներկայացուցչության նախկին ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը, Լուգանսկի ուղղությամբ հարվածը հասել է «Պոլիպակ» ձեռնարկության շրջանին:
«Լուգանսկում հարվածը հասցվել է «Պոլիպակ» ձեռնարկության շրջանում, որը գտնվում է նախկին հարյուրերորդ գործարանի տարածքում։ Բնակիչները խիտ ծուխ են տեսնում»,-գրել է Միրոշնիկը իր Telegram ալիքում։
Միրոշնիկի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ինչպես հայտնել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի պաշտոնաթող փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն, քաղաքը գնդակոծվել է 150 կմ հեռահարության հրթիռներով:
Ականատեսներն էլ ասում են, որ առնվազն երեք պայթյուն է եղել։
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 12-ին ԼԺՀ-ում նշվում է Հանրապետության օրը։