Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են տարել 297 տոննա մարդասիրական բեռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 297 տոննա մարդասիրական բեռ։
ՌԴ խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակում են փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։