ՊԵԿ–ը թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում իրականացնում է ուժեղացված միջացառումներ

Մեղրիի մաքսատուն. Արխիվային լուսանկար
Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ։ Տեղեկությունը հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։
Մասնավորապես, ուժեղացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։
«Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ–ը հայցում է տնտեսվարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։