Նորիլսկում հրդեհ է բռնկվել մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող պահեստներում. տեսանյութ

Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկա։
Sputnik
Այսօր Նորիլսկում հրդեհ է բռնկվել մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող պահեստներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հրշեջները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհի տարածումը կանխելու համար։ Մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 40 մարդ և 12 միավոր տեխնիկա։
ՌԴ Սվերդլովսկի մարզում հրդեհների հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել
Ինչպես նշել են ՌԴ ԱԻՆ տարածքային գլխամասային գրասենյակում, սկզբում հաղորդվել է, որ հրդեհը բռնկվել է 1,5 հազար քմ տարածքի վրա, սակայն քիչ անց հրդեհը տարածվել է։
Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկա։