Միլանում պայթյուն է որոտացել. առնվազն 4 տուժած կա

Ծխի հսկայական սյունը տեսանելի է եղել քաղաքի տարբեր մասերից։
Sputnik
Իտալիայի Միլան քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Տուժել է առնվազն 4 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky Tg24 հեռուստաալիքին։
Ականատեսները պատմել են, որ պայթյունի պատճառ է դարձել թթվածնային բալոններով բեռնատարը։ Մարդկանց տարհանել են մոտակա տներից և դպրոցից։
Կրակը արդեն մարվել է, հրդեհվել է առնվազն չորս ավտոմեքենա։