ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լեհաստանն Ուկրաինային 14 ՄիԳ-29 կործանիչ է փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրամիությունում հանրապետության մշտական ներկայացուցչությանը:
«Այս պահին Կիևին (ՆԱՏՕ-ի երկրների կողմից-խմբ.) փոխանցված 28 ինքնաթիռներից Լեհաստանն ուղարկել է 14 հատ ՄիԳ-29 կործանիչ», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։