ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Միլան»- «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում են ՈւԵՖԱ-ից։
Ֆուտբոլիստի գրանցած հաջողությանն անդրադարձել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Բրավո՛, Հենո՛»,– գրված է ՀՖՖ–ի ֆեյսբուքյան էջում։
Ֆեդերացիան նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է առաջին հայ ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Նա դարձել է նաև պատմության 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Նշենք, որ «Միլան»- «Ինտեր» խաղն ավարտվել է 2:0 հաշվով։
«Ինտերի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հարձակվող 37– ամյա Էդին Ջեկոն ու 34– ամյա Հենրիխ Մխիթարյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում։