ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել

Սերգեյ Անդրեև
Բուխարեստում պնդում են, որ ռուսական կործանիչի մանյովրները տուրբուլենտության բարձր մակարդակ են առաջացրել և լուրջ դժվարությունների հանգեցրել լեհական ինքնաթիռի կառավարման հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Լեհաստանի ԱԳՆ-ն Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին բողոքի նոտա է հանձնել` կապված Սև ծովի վրա լեհական ինքնաթիռի հետ մասնակցությամբ միջադեպի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Լուկաշ Յասինային։
«Մայիսի 10-ին ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնվել` կապված Լեհաստանի սահմանապահ ծառայության ինքնաթիռի դեմ ռուսական կործանիչի մասնակցությամբ միջադեպի հետ»,- հայտնել է Յասինան։
ՀԻշեցնենք` մայիսի 6-ին Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Սև ծովի միջազգային օդային տարածքում պարեկության ընթացքում ռուսական Սու-35 կործանիչն ուղեկցել է Լեհաստանի սահմանապահ ծառայության l410 Turbolet ինքնաթիռին:
Բուխարեստում պնդում են, որ ռուսական կործանիչի մանյովրները տուրբուլենտության բարձր մակարդակ են առաջացրել և լուրջ դժվարությունների հանգեցրել լեհական ինքնաթիռի կառավարման հարցում: Ընդ որում` L410 Turbolet-ը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել, իսկ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Շվեյցարիայի իշխանությունը հայտնել է, որ երկրում ՌԴ ԿԲ-ի ավելի քան 8 մլրդ դոլարի ակտիվ կա