Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերջերս բանակցություններ են վարել Վաշինգտոնում` ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվել են մայիսի 4–ին։
ՌԴ-ն վճռական է տրամադրված. խաղաղության պայմանագիրը և ԱՄՆ-ում բանակցությունների ձախողումը