Արարատ Միրզոյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանն ընդունել է նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդերսենին
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի մասին զրուցել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան:
Հավելենք, որ ավարտվում է դեսպան Հելեն Սանդ Անդերսենի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Դեսպան Հելեն Սանդ Անդերսեն