Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ ՀՀ–ի հետ պայմանավորվածություն կա. Բայրամով

Վաշինգտոնում կայացած բանակցությունները. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ–ի մայրաքաղաքում հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Բաքուն և Երևանը Վաշինգտոնում կայացած բանակցություններում մեկ քայլ առաջ են գնացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունն այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության պայմանագրի որոշ դրույթները:
«Մենք Վաշինգտոնում չորս օր շարունակ բավականին ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ։ Այն (խաղաղության պայմանագիրը – խմբ.) մի շարք կետեր, կարևոր հարցեր է պարունակում։ Մենք չենք կարող խոսել ամբողջական համաձայնության մասին, կողմերի դիրքորոշումների միջև բավական տարաձայնություններ կան, սակայն այս բանակցություններում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղության պայմանագրի կոնկրետ հոդվածների շուրջ», - ասել է Բայրամովը։
Ինչո՞ւ է խաղաղության պայմանագիրը անվանափոխվել
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր: Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել կողմերին բանակցությունների համար` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին:
ՌԴ-ն վճռական է տրամադրված. խաղաղության պայմանագիրը և ԱՄՆ-ում բանակցությունների ձախողումը