Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Սա կարևոր հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Տեղեկությունը նախարարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք է մեկնել Ներդրումային համաժողովին մասնակցելու համար։ Նա տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակներում հայկական տաղավարում շրջել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ:
«Հյուրին ներկայացրել եմ հայկական տաղավարում ներկայացված մասնավոր նախագծերը, միաժամանակ քննարկել ենք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները»,– գրել է նախարարը։
Հավելենք, որ Ներդրումային համաժողովին (AIM) մասնակցելու համար Աբու Դաբի է գործուղվել ոչ միայն Վահան Քերոբյանը, այլև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Նշենք, որ AIM - ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում: