Պակիստանում զանգվածային անկարգություններ են սկսվել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, հաղորդում է RT-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը կալանավորվել է Իսլամաբադի գերագույն դատարանի «Ալ Քադիր Թրասթ»-ի գործով դատական նիստից հետո: Խանի դեմ առաջադրված գլխավոր մեղադրանքը ահաբեկչությունն է։
Նշվում է, որ կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության մասին լուրից հետո ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց:
Նշվում է, որ կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության մասին լուրից հետո ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց:
Ցուցարարներն արդեն հրկիզել են «Ռադիո Պակիստանի» գրասենյակը և Միանվալիում գտնվող ռազմաօդային ուժերի ավիաբազան: Բացի այդ, հարձակման է ենթարկվել միջգերատեսչական հետախուզության շենքը, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։ Տուժածների մասին հստակ տվյալներ դեռ չկան։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները Լահորում հարձակվում են ոստիկանների վրա: Երկրի իշխանությունները սկսել են սահմանափակել բջջային ինտերնետն ու կապը։
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ընտրական հանձնաժողովը Խանին զրկել էր խորհրդարանական մանդատից` նրան մեղավոր ճանաչելով Թոշախանում (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 արժեքների վաճառքի համար: Նրան մեղադրել են նաև անձամբ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։ Նախկին վարչապետին ձերբակալելու նախորդ փորձը հաջողությամբ չէր պսակվել։