Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը. տեսանյութ, լուսանկարներ

Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։
«Անմահ գնդի» երթը Երևանում
Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։
Բազմամարդ երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։
Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։
«Անմահ գնդի» երթը Երևանում
Հավելենք, որ Անմար կրակի մոտ տեղակայվել է Գեորգիևյան հսկայական ժապավեն, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի դրոշները։ Երթը գլխավորող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն օրհնել են հավաքվածներին: Այգում հնչել են հաղթանակի երգեր։
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները
«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։
«Անմահ գնդի» երթը Երևանում
Նշենք, որ այս պահին Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: Միջոցառումներին ակտիվ մասնակցում են միայն 8–ը։
Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր. Արցախում մայիսի 9–ին ոգեկոչել են հերոսների հիշատակը