Արցախում խաղաղապահները մասնակցել են Հաղթանակի 78-ամյա տարեդարձի միջոցառմանը

Զինծառայողները քայլերթ են ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերանների և հերոսների դիմանկարներով:
Sputnik
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շնորհավորել է բոլոր զինծառայողներին Հաղթանակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև խրախուսել հատկապես աչքի ընկած խաղաղապահներին գերատեսչական պարգևներով և հուշանվերներով:
Դրանից հետո նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել խաղաղապահների ծառուղում գտնվող հուշարձանին, բարձրացրել են հաղթանակը խորհրդանշող պաստառ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են քայլերթով Հայրենական մեծ պատերազմի վետերանների և հերոսների դիմանկարներով: