Զրույց, հարցուպատասխան, պատարագ. կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի ուսանողներին

Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի ուսանողներին
Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և կարևորել բոլոր հայորդիների հայեցի դաստիարակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է «Հայկական համալսարան» ծրագրի շուրջ 150 շրջանավարտի և ուսանողի։ Տեղեկությունը հրապարակված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուքի» էջում։
Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի ուսանողներին
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել Հայկական համալսարանի նախկին և ներկա ուսանողներին, ապա կարևորել է գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։
«Հայոց կաթողիկոսը` անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորեց հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատեց նաև բուհերի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները»,– ասված է հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում Գարեգին Բ–ն հաստատել է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։
Նորին Սրբությունը նաև պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։
Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցել են Պատարագի սրբազան արարողությանը։
Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի ուսանողներին