ՌԴ Սվերդլովսկի մարզում հրդեհների հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել

Տեղի բնակիչների համար խմելու ջրի մատակարարում է կազմակերպվում։
Sputnik
Սվերդլովսկի մարզի մարզպետ Եվգենի Կույվաշևը մեկնել է Ասբեստ քաղաք, որտեղ հրդեհների հետ կապված լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Տեղեկությունը հայտնում է տարածաշրջանի տեղեկատվական քաղաքականության վարչությունը:
Մայիսի 6-ին տարածաշրջանում 53 անտառային հրդեհ կար, կրակն ընդգրկել է ավելի քան 33 հազար հեկտար անտառ: Շաբաթ տարբեր մունիցիպալիտետների միանգամից մի քանի ավաններում ու գյուղերում բնակիչների տարհանում է սկսվել։ Տարածաշրջանում բնական հրդեհների դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար մասնագետներ։
Թուրքիայի վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Ասբեստի քաղաքային օկրուգի վարչակազմի տվյալներով՝ շաբաթ երեկոյան տեղի է ունեցել երկու պոմպակայաններ սնուցող բարձրավոլտ գծի վթարային անջատում, ինչի հետևանքով քաղաքը զրկվել է ջրամատակարարման աղբյուրների 80 տոկոսից: Տեղի բնակիչների համար խմելու ջրի մատակարարում է կազմակերպվում։