Քիշնևում ցուցարարները դեպի խորհրդարանի շենք են շարժվել

Ավելի վաղ Մոլդովայի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը կարող է հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից, բայց դա էներգառեսուրսների էական թանկացման կհանգեցնի, ուստի կառավարությունը մտածում է սպառողներին փոխհատուցելու մեխանիզմների մասին:
Sputnik
Ցուցարարների շարասյունը բողոքի երթ է սկսել դեպի Քիշնևի կենտրոն, որտեղ գտնվում են նախագահի վարչակազմն ու խորհրդարանը, ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում ու կոչ են անում երկրի ղեկավարությանը հրաժարական տալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Մոլդովացիները ևս մի քայլ արեցին դեպի Եվրամիություն. այսուհետ նրանք ռումիներեն են խոսելու
Մոլդովան էներգառեսուրսների գների աճի պատճառով էներգետիկ ճգնաժամ է ապրում, գազի սակագները 2022 թվականին աճել են գրեթե յոթ անգամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագները՝ գրեթե չորս անգամ։ Էներգառեսուրսների թանկացման ֆոնին բնակչության կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերն աճում են։ Փորձագետների գնահատմամբ՝ Քիշնևում շարքային սպառողների գազի պարտքը անցյալ տարվա նոյեմբերից աճել է յոթ անգամ: Ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտարարել էր, որ հանրապետությունը կարող է հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից, բայց դա էներգառեսուրսների էական թանկացման կհանգեցնի, ուստի կառավարությունը մտածում է սպառողներին փոխհատուցելու մեխանիզմների մասին:
Շարասյան առաջին շարքերում են ընդդիմադիր «Շոր» կուսակցության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները։ Բողոքի կազմակերպիչները հայտնել են լրագրողներին, որ ցույցը հունվարի սկզբին մեկնարկած «Շարժում ժողովրդի համար» ակցիայի շրջանակում է։