Մահացել է «Убойная сила» ֆիլմի հայտնի դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը

Ալեքսանդր Տյուտրյումով
Տյուտրյումովը ծնվել է Լենինգրադի շրջանի Պոդպոռոժյե քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՌԴ վաստակավոր դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը, որը լայն հանրությանը հայտնի է «Սպանիչ ուժը» (Убойная сила) ֆիլմից, մահացել է։ Նա 65 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնել է «Լենֆիլմ» կինոստուդիան։
Դերասանը հայտնի է նաև «Ազգային անվտանգության ծառայողը» ֆիլմից։
Ինչպես հայտնում են «Լենֆիլմից», Տյուտրյումովը խաղացել է նաև «Կալենդուլայի ծաղիկները», «Վարպետն ու Մարգարիտան», «Նախիմովցիները» ֆիլմերում։