Գարունը խփել է արջի գլխին. ինչպես է կենդանին վազվզում Մարալիկի մարգագետիններում

Մարալիկի քաղաքային գրադարանը «Ֆեյսբուքի» էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է գորշ արջը վազվզում դաշտում։
Sputnik
ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի դաշտերում արջ է հայտնվել։ Այս մասին տեսանյութը հրապարակել է Մարալիկի քաղաքային գրադարանի «Ֆեյսբուքի» էջը։
«Արջը հյուր է եկել Մարալիկ» խորագրով տեսանյութում երևում է, թե ինչպես է արջն արագ վազում սպիտակ ծաղիկներով լի մարգագետնում։ Նկատելով ճանապարհով ընթացող մեքենան` նայում է, ապա դանդաղեցնում վազքը, ինչից հետո կրկին սկսում արագ վազել։ Որոշ ժամանակ անց էլ ճանապարհն անցնում է ու սկսում վազել մյուս կողմում։
Թե ինչպես է արջը հայտնվել Մարալիկում և հատկապես դաշտում՝ դեռ պարզ չէ։