ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 32-ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 15:20-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այս տարվա մայիսի 4-ից նշված կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակչուհի 32-ամյա Ծ. Թ.-ն ժամը 14:50-ի սահմաններում մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: