Արցախում ադրբեջանական բեռնատար է շրջվել, կան զոհեր

Գյուղ Արցախի Ասկերանի շրջանում. Արխիվային լուսանկար
Բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախի այն տարածքում, որը ներկայում ադրբեջանական հսկողության տակ է, բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում. ISUZU մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։
Ստացված վնասվածքներից վարորդն ու ուղևորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։