ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Գրող Զախար Պրիլեպինի նկատմամբ իրականացված ահաբեկչությանը կարող են առնչություն ունենալ մի քանի անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ավելի վաղ RT–ի աղբյուրը հայտնել էր, որ Պրիլեպինի ավտոմեքենան պայթել է Նիժնի Նովգորոդի մարզի Պիոներսկի գյուղում` բավական խուլ տեղում, Նիժնի Նովգորոդի Բոր քաղաքից մոտ 80 կմ հեռավորության վրա` Կերժենեց գետից քիչ հեռու։
Վարորդը մահացել է, գրողին հիվանդանոց են տեղափոխել։ ՏԱՍՍ–ի տվյալներով` Audi Q7 մեքենայի շարժիչի ծալովի ծածկոցի տակ շուրջ 3 կգ–անոց պայթուցիկ է եղել։ Պրիլեպինի առողջությանը վտանգ չի սպառնում, նա կոտրվածքներ է ստացել։
Ավելի ուշ Նիժնի Նովգորոդի մարզում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որը կարող է առնչություն ունենալ Պրիլեպինի մեքենայի պայթեցմանը։
Ինչպես հայտնել են ՌԴ ՔԿ–ում, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։