Շոշափելի առաջընթաց կա. Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Միրզոյան–Բայրամով բանակցություններին

Խավիեր Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վստահ է, որ հարաբերությունների կարգավորման համար միակ ճանապարհը բանակցություններն ու երկխոսությունն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև զգալի առաջընթաց է գրանցվել։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` ԱՄՆ–ում կայացած բանակցություններին։
«Հաճելի է լսել, որ Վաշինգտոնում շոշափելի առաջընթաց է գրանցվել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ճանապարհին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4–օրյա կառուցողական փոխգործակցությունից հետո»,– նշել է Կոլոմինան:
Նա շեշտել է, որ բանակցություններն ու երկխոսությունը միակ ճանապարհն են, և ՆԱՏՕ-ն աջակցում է երկու գործընկերների` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Հուսադրող լուրեր Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին