Մոսկվայում հրաժեշտ են տալիս Վալենտին Յուդաշկինին. տեսանյութ

Արարողությանը մասնակցում են հայտնի դերասաններ և քաղաքական գործիչներ։
Sputnik
Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատանը հրաժեշտ են տալիս դիզայներ Վալենտին Յուդաշկինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արարողությանը մասնակցում են հայտնի դերասաններ և քաղաքական գործիչներ։
60-ամյա Յուդաշկինը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ մայիսի 2-ին։
Նա քաղցկեղի դեմ պայքարի մասին առաջին անգամ խոսել էր 2021 թվականին։ Դրանից շուրջ 5 տարի առաջ դիզայների մոտ չարորակ ուռուցք էին հայտնաբերել երիկամի վրա, մետաստազներ էին առաջացել։ Բայց նա շարունակում էր աշխատել` չնայած առողջական վիճակին։ Երկու տարի առաջ Յուդաշկինը կորոնավիրուսով վարակվեց։
Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայի շրջանի Օդինցովո քաղաքում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն էր հայտնել Յուդաշկինի մահվան կապակցությամբ` նշելով, որ նա իսկական պրոֆեսիոնալ, անկեղծ և բարյացակամ մարդ էր։ Դիզայների հարազատներին ցավակցել էին նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։