Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 16:26-ին։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիայի թղթակցի` մոտակա շենքի պատուհանից նկարահանած տեսանյութում երևում է բարձրացող խիտ ծուխը։ Հրդեհի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։