Բրիտանիայի միապետ Չարլզ III–ը պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III–ի գլխին դրեց սուրբ Էդուարդի թագը, որից հետո Լոնդոնում համազարկ արձակվեց։
Թագադրումից առաջ միապետին հանձնեցին թագավորական մի շարք իրեր, այդ թվում` աշխարհագունդը, խաչով գայիսոնը, աղավնիով գայիսոնը և գերիշխանի մատանին։
Թագադրումն անցկացվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերի ֆոնին։ Լոնդոնում արդեն մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում` «Republic» և «Just Stop Oil» շարժումների ակտիվիստներ։ «Guardian» թերթի հաղորդմամբ` շուրջ 2000 ցուցարար է հավաքվել Թրաֆալգարյան հրապարակում։