«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտին անցնելուց հետո 65–ամյա տղամարդը մահացել է

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր 65–ամյա տղամարդ է մահացել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Քաղաքացին Երևան– Մինվոդի չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտին, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել է նրա մահը»,– հայտնեց նա։
Դեպքի վայր են մեկնել քննչական օպերատիվ խումբ և դատաբժիշկ։ Գործով այս պահին զբաղվում է նախաքննական մարմինը։
Ոստիկանները «Զվարթնոցում» նկատել են կասկածելի երիտասարդի. նրա պայուսակում ատրճանակ է եղել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։