Զապորոժիեում ձերբակալվածները խոստովանել են Կիևի հրամանով ահաբեկչության նախապատրաստումը

Զապորոժիեի մարզի տարածքում դիվերսիոն–ահաբեկչական խումբ է վնասազերծվել, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ–ի ղեկավարներից մեկի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Զապորոժիեի մարզում ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ Կիևի հատուկ ծառայությունների առաջադրանքով ահաբեկչություն էր նախապատրաստվում, մյուսը` որ փաթեթ է ունեցել, որն իրենց փոխանցել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԴԾ–ի հրապարակած տեսանյութին։
«Ես տվյալներ եմ փոխանցել ռուսական բանակի տեղաշարժի և տեղակայման վայրերի վերաբերյալ։ 2023 թվականի ապրիլի ինձ հետ կրկին կապ են հաստատել և խնդրել ահաբեկչություն իրականացնել», – ասել է ձերբակալված տղամարդը։
Ձերբակալված կինն էլ պատմել է, որ իրեն զանգահարել են հեռախոսով և նախազգուշացրել, որ իր բնակարանի դռան մոտ ինչ–որ մարդ ծրար կբերի։
«Ես դուրս եկա, վերցրի և դրեցի մառանում», – ասել է նա։ Նրա խոսքով` տոպրակում «սպիտակ թղթապանակ կամ ծրար» էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱԴԾ–ն, Զապորոժիեի մարզի տարածքում դիվերսիոն–ահաբեկչական խումբ է վնասազերծվել, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ–ի ղեկավարներից մեկի դեմ։ Խումբը ղեկավարում էին ուկրաինական հատուկ ծառայությունները։