Թուրքիայի վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Ճամբարում բնակվող քաղաքացիները փորձել են սեփական ուժերով մարել կրակը, հետո նրանց են միացել հրշեջները։
Sputnik
Թուրքիայի Ադիյաման քաղաքում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է «Sabah» թերթը:
Քաղաքացիները փորձել են ինքնուրույն մարել կրակը, այնուհետև ժամանել են հրշեջ բրիգադները։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ամբողջությամբ այրվել են բուժկետը, մանկապարտեզն ու և ճաշարանը:
Կադրերում երևում են ծխի հսկայական քուլաներն ու հրդեհի հետևանքները։
Այս պահին հրդեհը մարվել է։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։