ՀՀ–ում ավելի շատ ամուսնացել են, քան ամուսնալուծվել. 2023–ի 1–ին եռամսյակի վիճակագրություն

Հարս ու փեսա
2023 թ.–ի հունվար–մարտ ամիսներին մահերի թիվը 21.3%–ով նվազել է նախորդ տարվա համեմատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 8756 երեխա։ Այս թիվը 7.8%–ով շատ է 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, 1.6% -ով շատ՝ 2021 թ.–ի ցուցանիշից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ըստ վիճակագրության` նույն ժամանակահատվածում մահերի թիվը նվազել է 21.3%-ով: 2023 թ.–ի առաջին երեք ամիսներին մահացել է 6 763 քաղաքացի, մինչդեռ 2022 և 2021 թ.–ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 8 707 և 8 343։
Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծություններինը` նվազել։ 2023 թ.–ի առաջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է 4 071 ամուսնություն (2022 թվականին այդ թիվը քիչ է եղել 162-ով` 3909): Ամուսնալուծվել է 1068 զույգ. սա 72–ով քիչ է 2022 թվականի ցուցանիշից։
Անդրեն ամուսնացել է. տեսանյութ պսակադրությունից