ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին և 28-ին Երևանի երկաթուղային կենտրոնական կայարանի տարածքում բարեգործական տոնավաճառ կանցկացվի։
Armenian Food Bank-ը մարդասիրական օգնություն է հասցնում երեխաներին
Armenian Food Bank բարեգործական հիմնադրամի կազմակերպած միջոցառման հիմնական նպատակը տեղի և արտասահմանյան ապրանքանիշերի ներգրավումն է տոնավաճառում։ Ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։
Մասնավորապես միջոցների մի մասը կուղղվի երեխաներ ունեցող անապահով ընտանիքների համար սնունդ գնելուն և արցախցի կարիքավոր ընտանիքներին, մյուս մասը` մանկական կրթական կենտրոնի բացմանը, որը կոչված կլինի անապահով ընտանիքների երեխաների ու կարիքավոր վետերանների երեխաների խնդիրների լուծմանը։
Armenian Food Bank–ի ներկայացուցիչ Մայքլ Ավետիքյանը հույս ունի, որ բարեգործական տոնավաճառը կօգնի ուշադրություն հրավիրել անապահով ընտանիքների խնդիրներին և ևս մեկ քայլ կհանդիսանա նրանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ։