Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից

Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Վեջրինս մինչ այդ հանդիպել է Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը: