44-օրյա պատերազմից 2.5 տարի անց ԴՆԹ–ն հաստատվեց. 25-ամյա Արայիկի հոգեհանգիստն է

Մոմեր
Մոմեր
Արայիկ Բաղդասարյանը մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար, նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց 25-ամյա Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգիստն է։ Գերմանիայում կատարված ԴՆԹ հետազոտությունը հաստատել է, որ գտնված մասունքն Արայիկինն է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարբեր մասունքների ԴՆԹ հետազոտություններ են արվել, փորձաքննված վերջին մասունքը ևս մի քանի անգամ է ԴՆԹ հետազոտության ենթարկվել ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում։ Դրա պատճառը փորձաքննությունների պատասխանների անհամապատասխանություններն էին։
Араик Багдасарян
Արայիկ Բաղդասարյան
Արայիկ Բաղդասարյանը 25 տարեկան էր, պատերազմ էր մեկնել որպես կամավոր։ Մեր տեղեկություններով` ռեստորաններից մեկում խոհարար էր աշխատում։ Սեպտեմբերի 27-ին տուն է վերադարձել` իր հետ բերելով խոհարարական գործիքները, ի պահ տվել մորն ու սեպտեմբերի 28-ին Արցախ մեկնել։ Մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։ Նա նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
Նշենք, որ նրա մայրը` տիկին Գոհարը, 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից բռնության ենթարկված ծնողներից է։ Տիկին Գոհարին ոստիկանները բառի բուն իմաստով քարշ էին տվել ոտքերից ու ձեռքերից բռնած։
Արայիկի հուղարկավորությունը կկայանա վաղը` ժամը 13։00–ին, Եռաբլուրում։
44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում