Ուկրաինական կողմը փորձել է Ռուսաստանի դեմ սադրանք կազմակերպել Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանի խոսնակների հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պատգամավորները փորձել են Ուկրաինայի և «Աջ սեկտոր» ահաբեկչական կազմակերպության (արգելված է ՌԴ–ում) դրոշներով շրջել, սակայն միջամտել են անվտանգության աշխատակիցները, հրմշտոց է սկսվել։ Թուրքական կողմի պահանջով սադրիչներին հեռացրել են։
Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանն Ուկրաինայի հերթական սադրանքից հետո դադարեցրել էր անդամավճար վճարել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1993 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ։ Դրա կազմում այսօր 13 պետության պատվիրակություններ են ընդգրկված` Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի։ Դիտորդի կարգավիճակ ունեն 6 պետության խորհրդարաններ` Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Իսրայել, Սլովակիա, Ֆրանսիա, ինչպես նաև 13 կազմակերպություններ։ Նախագահությունը ՍԾՏՀԽՎ–ում առաջիկա 6 ամիսների համար Թուրքիայից Ուկրաինային է անցնում։