Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վակե էլիտար թաղամասի Գոգեբաշվիլի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1 մարդ սպանվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը` վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
ԶԼՄ–ի տվյալներով` ականատեսները կրակոցի ձայներ են լսել, ինչին նախորդել էր մասսայական վիճաբանությունը։
Ներկայում տեղում աշխատում են ոստիկանությունն ու քրեական փորձագետները։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ որևէ մեկնաբանություն չի տվել լրատվամիջոցներին։